<<Իգիթ>> ՍՊԸ հիմնադրվել է 1995թ-ին Շիրակի մարզի Ազատան գյուղում Իգիթյանների ընտանիքի կողմից։ Ընկերության տնօրեն Անդրանիկ Իգիթյանը սովետական ժամանակաշրջանում Հայաստանի լավագույն պանրագործներից է եղել և հիմա փոխանցում է իր գիտելիքներն ու փորձը երիտասարդ սերնդին՝ նպաստելով ոլորտի պահպանմանը և զարգացմանը։ Ձեռնարկությունը համալրված է նորագույն տեխնոլոգիաներով, որոնք փորձի ու գիտելիքների հետ մեկտեղ թույլ են տալիս ստանալ կաթնամթերքին բնորոշ ավանդական համը և բարձր որակը։ Ամբողջ տեսականին անցնում է բոլոր տեսակի լաբորատոր փորձաքննություններն ու ստուգումները, որոնք ապահովում են արտադրանքի անփոփոխ բարձր որակը։ Մենք հպարտ ենք, որ սկսած 1995թ-ից ապահովում ենք պանրի և կաթնամթերքի բարձր որակը, որը պարբերաբար հաստատում են սպառողները և ոլորտի մասնագետները։